-Поиск по дневнику

Поиск сообщений в Sesilia-lina

 -Подписка по e-mail

 

 -Статистика

Статистика LiveInternet.ru: показано количество хитов и посетителей
Создан: 03.05.2011
Записей: 139
Комментариев: 17
Написано: 538

կոկետուհին Հենրիխ 3ի արքունիքում

Дневник

Вторник, 03 Мая 2011 г. 11:44 + в цитатник
շարունակություն ...

- Պալատում խոսում են , որ դուք արքայի սիրուհին եք , ես դա հաստատ չգիտեմ , բայց ամեն դեպքում ես պարտավոր եմ ձեզ պաշտպանել .... Չէի ուզում , որ ձեզ վնասեն : ,- այստեղ նա լռեց : Ես կատաղությունից կարմրած էի: " Թագավորի սիրուհի " . դա ինչ նորություն է , բայց ես չցանկացա հերքել , ներքին ձայնս ինձ ասաց " Թող մտածեն , որ թագավորի սիրուհին եմ , ավելի լավ , բոլորը ինձնից կվախենան :" Այս մտքիս վրա Ժան-Լուին շարունակեց ,- Ինչու ներս ընկաք այդ կռվի մեջ , դրա կարիքը չկար , միթե կարծում եք , որ ես պիտի ձեր օգնության վրա հույս դնեի :
 Ես մի տեսակ գոռոզությամբ էի լցվել և արդեն ինձ թագուհի երևակայած գոռացի նրա վրա .
- Դե իհարկե : Դուք իսկական հերոս եք : Մի բան ասեմ ձեզ թող չթվա , թե երեք անգամ փրկել եք կյանքս ,- Նա կարծում եմ մի քիչ բարկացավ , ես շարունակեցի ,- Գիտեք ես`մի քնքուշ , փխրուն էակ , ձեզանից ավելի լավ եմ սուսերի տիրապետում և անկասկած ավելի լավ լողորդ եմ քանց դուք: Իսկ ինչ վերաբերվում է նրան , որ ձեզ թվում է , թե ինձ ազատեցիք դքսի պալատում կալանքից , ապա դուք ընդամենը ինձ մի փոքր ուղղություն ցույց տվեցիք և դա նույնպես ես իմ ջանքերով արեցի:
 - Սա էլ ձեր շնորհակալությունն է չէ , դուք պարզապես չեք ուզում պարտքի տակ մնալ : Իսկ ինչ կասեք այն մասին , որ ես ձեզ կանգնեցրի ինքնասպանության պահին , եթե ես չլինեի դուք արդեն դժոխքի կրկաներում լող տալուց կլինեիք ,- բողոքեց Ժան-Լուին :
 - Ձայնդ կտրիր վայրենի ,- ճչացի ես
 - Հաստատ քո չափ վայրենի չեմ , քո մեջ ոչ մի գրամ կանացիություն չի մնացել, ես չեմ հասկանում ինչպես է Հենրիխը քո նմանով տարվել: Միթե քո դայակները քեզ չեն սովորեցրել , որ կինը չպիտի խառնվի տղամարդկանց գործերում , այն էլ սուսերով ...
 - Տխմար , եթե ես չլինեի քեզ արդեն հոշոտած կլինեին : Հապա մի քեզ նայի: Վրեդ հալ չի մնացել , հազիվ ես շնչում , հազիվ ես ոտքիդ վրա կանգնում : Ամբողջովին գզգզված ես : Զզվելի է քո վրա նայել ... Հագուստդ ոտքից գլուխ , կներես մինչև գոտկատեղ , ցեխի մեջ է : Վերնաշապիկիդ վրա էլ այնքան շատ անցքեր ու ճեղքեր է բացված , որ այն կարող ես որպես ձուկ բռնելու ցանց օգտագործել ու որպես հագուստի մաս չհամարել:
- Տեսեք ով է խոսում : Դու գոնե պատկերացնում ես , թե ինչ սարսափելի տեսք ունես ,- փորձելով ինձնից ետ չմնալ ասաց Ժան-Լուին ,- Դու այնքան ես կեղտոտվել , որ շիկահերից վերածվել ես սևահերի : Եվ , գիտես ինչ , դու քիչ առաջ Փարիզում ` գեղեցկության , սիրո ու նորաձևության քաղաքում ի միջի այլոց , շրջում էիր ցեխոտված ու քրքված էժանագին կոշիկներով , երկար սուսերով , որպիսին դեռ ոչ մի կին չի բռնել , և գումարած դրան աշխարհի ամենաանհեթեթ ներքնազգեստով : Դու սարսափելի ...
- Գեղացի' , սա ներքնազգեստ չի , սա նոռմալ , կանացի վերնաշապիկ է Տեռանովաից , իսկ այս մեկը շորտեր Լեվիսից ,- կատաղությամբ ճչացի ես և հանելով Էպերնոնի ձեռնոցը « որովհետև ես ձեռնոց չէի հագել » այն նետեցի հենց նրա վրա ...
- Ես քեզ ձեռնոց եմ նետում քո անճաշակության համար
- Ես ընդունում եմ մարտահրավերը ,- պատասխանեց նա շառագունած և ես դուրս քաշեցի իմ սուսերը ու ամբողջ ուժովս գոռացի .
- Պաշտպանվի'ր .....
Կարծես , դրսից իմ ձայնը ինչ-որ մեկը լսեց : Փողոցից ինչ-որ խշշոց զգացվեց մոտեցող մեր թաքստոցին : Ես քարացա , ապա մի պահ մոռանալով իմ հայտարարությունը ճեղքից նայեցի և տեսա այն նույն մարդկանց ովքեր հարձակվել էին Ժան-Լուիի վրա :
- Նրանք են , - տագնապալից ասացի ես :
Ժան-Լուին իսկույն անջատեց ջահը և մենք առանց մեր վեճին անդրադառնալու թաքնվեցինք մի հսկայական պահարանի ետևում : Մարդիկ ներս մտան , նրանք համարյա հայտնաբերել էին մեզ : Ես ուզում էի ասել նրան , որ ցույց տանք , թե մեզնից , ով է վախկոտը , բայց նա առաջինը հասկացավ իմ միտքը և ցածրաձայն ասաց .
- Վերջացրու հիմարությունների ժամանակ չէ , մնա այստեղ ես կգնամ
- Դու ինձ սարսափելի ես անվանել , մոռացար ?
- Ուզում էի ասել սարսափելի գեղեցիկ ... մի քանի րոպե սպասիր
- Վախենամ , թե միայնակ չես կարողանա դրանց հախից գալ ,- քիչ ավելի բարձրաձայն ու հեգնական ասացի ես ու մի չարագուշակ հայացք գցեցի Էպերնոնի վրա : Նա կրկին կարդաց իմ մտքերը :
***
Մենք ձայնի տարածման արագությամբ դուրս թռանք պահարանի ետևից և հարձակվեցինք անակընկալի եկած չորս աժդահաների վրա : Ես մի ճկուն հարվածով ճղեցի նրանցից մեկի շորը և լուծեցի Էպերնոնի սպիտակ վերնաշապկի վրեժը : Հետո ես մի քիչ էլ ծակծկեցի այդ տիպին և նա նահանջեց ասելով , թե գնում է օգնություն կանչելու : Իսկ Ժան-Լուին իր սրով մի ուժեղ հարված հասցրեց թշնամիններից երկրորդի ոտքին և վերջինս արյան շատրվաններ արձակող ոտքով , սարսափահար , վախեցած ու վիրավորված կաղալով փախավ : Երրորդին մենք ծակծկեցինք միասին ու ջարդած ձեռքով ու քթով մի կողմ շպրտեցինք , իսկ չորրորդը առաջին վայրկյաններից վախեցավ ու փախավ : Այս ամենը այնքան արագ պատահեց , որ ես այդպես էլ չհասկացա , թե ինչպես իմ բարակ ձեռքերով այդքան ուժեղ հարվածներ հասցրի այդ հսկայական մարդկանց : Այդ ինչ գերբնական ուժ էր ծնվել իմ մեջ , որ ես , մի մարդ ով սուսեր չի բռնել իմ ամբողջ կյանքի ընթացքում , որ ես կարողացա այնպիսի հարված հասցնել թշնամուն , որը ջարդի նրա ձեռքը : Ես ապշած էի իմ այսպիսի հաջողությունից : Կյանքումս չէի ենթադրի , որ իմ ներսում ինչ-որ այդպիսի ուժ կա թաքնված :
***
Երբ թշնամուն դուրս քշեցինք և մենք էլ դուրս եկանք լուսավոր Փարիզի մի գեղեցիկ անկյուն Ժան-Լուին նայեց ինձ վրա իր սովորական հիացմունքով , որը արտահայտում էր , երբ ինչ-որ հրաշալի բան էր իմանում և ապա հայտարարեց , որ նախորոք ներեմ նրան :
- Այդ ինչու՞ ,- զարմացա ես և էլ ոչինչ չհասցրի ասել :
Նա առանց երկմտելու ու իմ կարծիքը հարցնելու , երկու ձեռքով ամուր գրկեց իրանս ու համբուրեց ինձ : Սա արդեն խելագառություն թվաց : Դա այնքան արագ ու անսպասելի ստացվեց , որ ես անգամ չհասցրեցի հաշվել , թե քանի վայրկյան կամ միգուցե րոպե տևեց այդ համբույրը , բայց այն կիսատ մնաց , կարծում եմ : Այսպես ես կյանքումս առաջին անգամ պաչպչվեցի մի մարդու հետ , ում դեռ չգիտեի , թե ինչպես վերաբերվել:
- Ժա՜ն , Ժաաա՜ն կանգնի՛ր : Ի՞նչ ես անում ,- մի լավ համբուրվելուց անմիջապես հետո ` կարմրած , ճչացի ես : Ես անգամ չփորձեցի դիմադրել : Ինձ համար այդ բանը ավելի անակնկալ էր քան իմ դիպուկ հարվածները :Մի պահ ես կատարելապես կորցրի իմ բանականությունս , մտածելուս ունակությունը: Ես մի տեսակ անսթափության ու կիսագիտակից հոգեվիճակի մեջ էի : Չգիտեի ինչ անել , ինչ ասել , ինչպես արձագանքել Ժան-Լուիի այս համարձակ ու խենթ քայլին :
- Ժա՞ն , մարտի ժամանակ գլուխդ հո չես վնասել ,- հարցրեցի ես փորձելով այս ամենին ինչ-որ տրամաբանական պատասխան գտնել :
- Չէ Էլեն
-Ես ներում եմ ձեզ , և ետ եմ վերցնում նետածս ձեռնոցը : Հաջողություն … ,- արագ-արագ ասացի ես ու վազեցի :
Ես չէի պատրաստվում նրա հետ էլ խոսել և ուզում էի շտապ պալատ վերադառնալ , բայց նա շարունակեց իր երեխայությանը :
Էպերնոնը ` կտրելով ճանապարհս կանգնեց ուղիղ իմ առջև և փորձեց նայել ուղիղ աչքերիս մեջ : Նրա հայացքում ինչ-որ շփոթեցնող բան կար : Նա բռնեց իմ ձախ ձեռքը իր աջով և երբ ես փորձեցի ազատել այն նա թույլ չտվեց և ձեռքս ահավոր ցավեցրեց :
- Հիմա ինչ ?,-կատաղեցի ես :
- Ես գիտեմ , որ դուք անտարբեր չեք իմ հանդեպ ... մի խաբեք ինձ և ինքներդ ձեզ ... ասացեք , որ սիրում եք ինձ ...
Ես լուռ էի և մի անգամ էլ փորձեցի ձեռքս ազատել նրանից , նորից ցավեց .
- Դե բավական է էլի ,- գոռացի ես և ազատ ձեռքով ապտակեցի նրան , ազատվեցի նրա ճիրաներից և վազելեվ փախա նրա մոտից հնարավորին չափ հեռու : Նա սառած մի քանի վայրկյան կանգնեց իր տեղում : Ես վազեցի շենքերից մեկի նրբանցքով և իսկույն անհետացա նրա տեսադաշտից : Երկար չվազեցի և կանգ առա մի շինության անկյունում ու սկսեցի լացել : Ես խելակորույս լացում էի և այնքան լացեցի , որ ուժասպառ պատին հետված վիճակից սղացի և ընկա գետնին : Ձեռքերս փաթաթեցի ծնկներիս և գլուխս դրեցի ոտքերիս : Չգիտեի ինչու էի լաց լինում , բայց հասկանում էի , որ , եթե մեկ ուրիշը լիներ Ժան-Լուիի փոխարեն , ես դրան վաղուց սուսերահարած կլինեի :”Միթե նա ճիշտ է ,-վախեցավ ներքին ձայնս: Միթե գուշակն էլ էր ճիշտ ,անհնար է : Ես հիմար չեմ , ես տարբերում եմ իմ զգացմունքները , ես գիտեմ ինձ :Կամ էլ չգիտեմ և կատարյալ ապուշ եմ :”
Ես զգացի նրա ներկայությունը իմ կողքին : Նա լուռ նստած էր հենց այդ փոշոտ հատակին , պատի տակ : Ես աչքերս տրորեցի ու նրա կողմ նայեցի :
-Եթե կամենում եք , ձեզ Լուվռ կտանեմ, այնուհետև դուք էլ երբեք ինձ չեք տեսնի ինձ :
Ապա նա կարճատև լռեց , բայց հետո շարունակեց :
-Ես մեղավոր եմ իմ թագավորի ` իմ ընկերոջ և ձեր առջև : Ինձ հատուկ են հիմարություները , բայց սիրահարվել ձեզ ու կարծել , որ դուք էլ ինձ եք սիրում դա չափազանց էր անգամ ինձ նմանի համար :
Զգում էի , որ նա սարսափելի է իրեն զգում , բայց չէի սպասում , որ կխոստան հեռանալ : Ես զգում էի , որ նա սիրում է ինձ : Ես զգում էի , որ ներսս այրվում էի : Չգիտեի ինչ տարօրինակ բան է կատարվում , ստամոքսիցս վերև և կոկորդիցս ներքև ողջ տարածությունը լցված էր ջերմությամբ , որի ազդեցությունից մնացած մասերս կարծես թմրել ու անզգայացել էին :
-Եվ ինչպես կարող էի մտածել , որ դուք կարող եք սիրել իմ նմանին :Իմ նման …
- Ձեր նման ?
-Կատարյալ ապուշի :
Արդեն չէի հասկանում , թե ինչ է նրա ներսում կատարվում :Հանկարծ ոտքի ցատկեց ու մեկնելով ձեռքը կարծես առաջարկեց բարձրանալ :
Ես ինքնուրույն բարձրացա , ոտքի կանգանեցի և զայրացա հայտարարեցի .
-Ժան : Ես ոչ ոքի սիրուհին էլ չեմ: Ինչպես դու կարող էիր հավատալ այդ հիմարությանը :
-Ես , ես սարսափում էի այդ մտքից : Ես չէի ցանկանում հավատալ , բայց ձեր բոլոր գործողությունները դա էին ասում :
-Այդ դեպքում ինչ էր նշանակում … ,- մոտենալով նրան հարցրեցի ես ,- … քիչ առաջ , ինչպես հասկանամ քո գործողությունները : Այդ համբույրը :Եվ դրան հաջորդող բոլոր հիմարությունները :
- Ես հույս ունեի , որ սխալվել եմ ու դուք գուցե սիրեք ինձ :
- Մենք գուցե սիրենք ձեզ :Ինչպես կարող ենք մենք սիրել ձեզ , եթե դուք չեք ասում ամենակարևորը …
-Գրողը տանի , դե իհարկե ,- հանկարծ գլխի ընկավ նա :
Ժան-Լուին ասպետական կեցվածքով ծնկի իջավ իմ առջև և արտասանեց հետևյալ տողերը :
-Ես խելագառվում եմ քեզ համար և ուզում եմ , որ դու գոնե այ այսքան < նա ձեռքով ցույց տվեց մի փոքրիկ տարածություն > սիրեք ինձ :
Ես ժպտացի ու պատասխանեցի .
-Ավաղ բարեկամս ես չեմ կարող :
-Գեթ մի գրամ , միայն թե մի ատեք …
-Չեմ կարող , որովհետև սիրում եմ ձեզ այ այսքան < ես սփռեցի ձեռքերս հնարավորին չափ մեծ>:
Նա վեր կացավ ,լայն տարածված ձեռքերս իսկույն փաթաթվեցին նրա պարանոցին , իսկ կիսատ համբույրը հասցվեց իր ավարտին :

կոկետուհին Հենրիխ 3ի արքունիքում

Дневник

Вторник, 03 Мая 2011 г. 11:51 + в цитатник
գլուխ 24
Սիրել , թե ատել
Ես իմ ստորագրությունը հայերենով թողեցի Սուրբ Լիգայի նախշազարդ մատյաններից մեկի վրա : Ապա հիացմունքով դիտեցի , թե ինչպես էր Շիկոն ձեռք առնում մատյաններից մեկի տխմար տիրոջը : Իր հոյակապ ստորագրությունը այդ մատյանում վեց անգամ թողելուց հետո նա մի լավ ծիծաղեց այդ մատյանի անուղեղ տիրոջ վրա , ապա անակնկալ անհետացավ իմ տեսադաշտից :
Ես երկար թափառեցի հսկայական ամբոխի անցանելի ծակուծուկերով : Մի պահ թվաց , թե կորել եմ : Դա ահավոր վախեցրեց ինձ , ես վախում էի , թե կկրկնվի այն բանը ինչ կատարվել էր անցած անգամ , երբ ես կորա : Ես միացնելով յոթերրորդ զգայարանս սկսեցի փնտրել ծանոթ դեմքեր : Եվ հանկարծ կանգ առա Հենրիխի զայրացած աչքերի վրա : Դժգոհ էր , որ ինձ միայնակ էր տեսնում : Աչքերով կարծես ուզում էր ասել ինձ " Էլեն արի մեր կողք , խելոք կանգնի " :Նա ` Հենրիխը ,շատ անկապ էր հագնված , նույնիսկ ավելի վատ քան նրա պճնամոլ մինիոները :
Նրա կողքին էին նաև հոյակապ քառյակը : Ես նրանց չէի ցանկանում մոտենալ , բայց ուրիշ ելք չունեի : Վախ , թե մոտալուտ ատելություն : Ես պիտի ընտրեի այս երկուսի միջև : Ես ուղղվեցի նրանց մոտ .
- Պարոնայք կհուշեք , թե , որտեղ է գտնվում նորին մեծության ծաղրածուն ,- ձևեր թափելով հարցրեցի ես կարծես դիմելով թագավորին :
- Իսկ նա ձեր ինչին է պետք մադմոազել ,- հարցրեց Հենրիխ Վալուան
- Չգիտեմ , բայց գիտեմ , որ Շիկոից բացի ինձ ոչ ոք պետք չի : Երկու րոպե է ինչ չեմ տեսնում նրան և արդեն կարոտել եմ , չգիտեք , թե մոտավորապես որտեղ է :
- Չգիտենք ,- Հենրիխի տեղ պատասխանեց Ժան-Լուին : Նրա ձայնում այնքան թշնամանք կար , այնքան կոպտություն : Ես զգում էի , թե ինչպես էր նա փոխվել :
- Շնորհակալություն ,- ասացի ես նկատելի դժգոհությամբ
- Խնդրեմ , նորից համեցեք ,- պատասխանեց Ժան-Լուին :
- Կարծում եմ շատ լավ օգնեցիք , էլ կարիք չի լինի ,- ի պատասխան կոպտության քնքշորեն ասացի ես :
- Ուրախ եմ , որ էլ կարիք չի լինի ,- պատասխանեց նա ավելի կոպիտ :
- Ես էլ եմ ուրախ , որ ուրախ եք ,- քիչ բորբոքվելով ասացի ես:
- Դե լավ է , հիանալի է . Ցտեսություն ,- ասաց նա :
- Հաջողություն ,- ցանկանալով վերջին խոսքը ասել ավելացրի ես:
- Այն ձեզ ավելի շատ պետք կգա ,- հեգնանքով ասաց Ժան-Լուին իմ հին խոսքերը : Ես պատրաստ էի երկու ձեռքով խեղդել նրան , բայց զսպեցի ինձ համեստորեն թաքցնելով կատաղությունս :
Ես բերանս էլ չբացեցի և լուռ հեռացա : Ինչքան ձևականություն կար , ինչքան կեղծավորություն այս ամենի մեջ : Էլ չխոսեմ դերասանությունից : Ես ահավոր զայրացած էի նրա վրա և ինձ թվում էր , որ նրան ավելի մեծ սիրով կխեղդեի քան Շանտելիին : Ես կրկին մենակ էի մնացել :
***
Հուսահատ կանգնել էի մի փոքրիկ խաչմերուկում : Պիտի ետ դառնաի կամ էլ գնաի երեք ճանապարհրերից մեկով : Մոլորության մեջ էի : Մի ծանր շունչ քաշեցի ու նայեցի բաց կապույտ երկնքին , որտեղ ոչ մի ամպիկ չկար: Հանկարծ լսեցի ինչ-որ կանացի ձայն , անտանելի առոգանությամբ :
- Ինչ ՜ գեղեցիկ եք տիրուհի , դուք ընտրյալ եք , դա ձեր աչքերից ա երևում : Թող գուշակություն անեմ գեղեցկուհի : Ամեն բան շիտակ կասեմ , միայն գրպանդ քիչ դատարկի ու ձեռքդ տուր :
Ես այդ կնոջ կողմը նայեցի :Կարմրազգեստ գնչուհի էր , սև մազերով , ոտից գլուխ քնձռոտ արդուզարդով , գունագեղ շալով ու գլխաշորով , մաշած կապույտ մասիկներով :
Ես հանեցի իմ ոսկյա ապարանջանը և այն ձեքիս ափի մեջ մեկնեցի ծեր գնչուհուն : Նա գանձը իսկույն հափշտակեց ` աչքերին չհավատալով :Այնուհետև ուշադիր նայեց ձեռքիս մեջ :
- Ինչ ՜ երկար ա կյանքդ , շատ երկար ա ու շատ բախտավոր : Բայց սպասի էստեղ առանց քարտերի ոչ մի բան չեմ կարա ասեմ ,- մի քանի րոպե ձեռքիս ափը տնտղելուց հետո հայտարարեց գնչուհին : Ապա մի հայացք գցեց ինձ վրա և ես հանեցի իմ ոսկյա վզնոցը ու նրան մեկնեցի : Նա շորի գաղտնի գրպանից հանեց իր հնամաշ խաղաթղթերը : Ինձ տարավ մի փոքրիկ սեղանիկի մոտ և խաղաթղթերը չերևացող կողմով փռեց սեղանին :
- Երեք թուղթ ընտրի ,- ասաց նա :
Ես մատս դրեցի երեք թղթերի վրա և նա հավաքեց բոլոր խաղաքարերը բացի այդ երեքից : Ապա սկսեց հատ-հատ բացել դրանք ու բացատրել դրանց իմաստը : Բացեց առաջին խաղաթուղթը` ջոկեռ էր կամ ինչպես նրանք էին ասում ծաղրածու է :
- Շիկոն է ,- թերահավատորեն ծիծաղեցի ես : Գնչուհին խստորեն նայեց ինձ վրա ու ասաց .
- Ծաղրածուն ` իմաստությնուն ա բերում , եթե քեզ իմաստություն ա պետք աջ ճանապարհով գնա :
Բացեց հաջորդ խաղաքարը սրտի ասպետ էր : Ես արդեն գիտեի , թե այս քարի մասին ինչ է նա ասելու :
- Սրտի վալետ ` այս մինը սեր կբերի քեզ , դու կսիրահարվես : Եթե ուզում ես մեծ , անսահման սեր ուղիղ գնա :
- Վալետ ... հա-հա : Աշխարհում ամենաշատը ինձ հիմա չի կարելի սիրահարվել ,- կրկին ծիծաղեցի ես :
Գնչուհին բացեց երրորդ խաղաքարը : Խաչի թագավոր էր :
- Մեր աստվածապաշտ Հենրիխն է ,- ժպտացի ես այս տարօրինակ համընկնումից:
- Խաչի արքա , քեզ փառք ու իշխանություն է սպասում , եթե ձախ գնաս: Ես ձեռքիս բոլոր ոսկյա մատանիները , որոնք պատկանում էին Վալենտինային , առանց տատանվելու շաղ տվեցի գնչուհու սեղանին և խնդրեցի նրան .
- Մի տարի գուշակություն չանես :
- Խաղաքարերը երբեք սուտ չեն ասում ,- զայրացած պատասխանեց գնչուհին:
- Եթե այդպես լինի , ես կվերադառնամ այս զարդերի ետևից :,- ժպտալով ասացի ես ու թողնելով նրան ուղիղ գնացի : Ես թերահավատ էի , չեմ հավատում կախարդությունների և մինչև անգամ իմ միջնադարում հայտվելուս ինչ-որ գիտական պատասխան եմ փնտրում : Ես շարունակեցի փնտրել Շիկոին : Տնտղում էի բոլոր ամբոխները , մարդաշատ տեղերը , զանազան մարդկանց հարցեր տալիս , թե չեն տեսել մի զվարճալի պարոնի , գունագեղ գլխարկով :
Սարսափելի հոգնեցի Շիկոյին փնտրելուց և գնացի ու նստեցի ինչ-որ աստիճանների վրա :
Այդ աստիճանները տանում էին դեպի մի գեղեցիկ փայտյա դռնակ : Լքված տուն էր կարծում եմ: Պատուհաները ջարդված էին , իսկ ներսը սարսափելի մութ էր ու կեղտ : Ես ջարդեցի դուռը և ներս մտա մի քանի րոպե խարխափեցի մթի մեջ և , ապա բացեցի լուսամուտը , որը լուսավորեց սառը սենյակը : Ես փորձեցի նստել մի փոքրիկ աթոռակի , բայց շորս թույլ չտվեց : Ես զայրացա և սկսեցի լաց լինել : Չեմ հիշում , թե երբ վերջացրի լացուկոցս ներշնչելով ինձ , որ ես այս աշխարհի ամենաքաջ աղջիկն եմ :Բայց հիշում եմ , որ դա կատարվեց այն պահին , երբ փողոցում ավելի սարսափելի վայնասուն սկսեց : Ես մի հայացք գցեցի պատուհանից և ականատես եղա կարծեմ առաջին համաշխարհայինին , եթե Հիտլեռի արշավանքները հաշվենք երրորդ համաշխարհայինը:
Սա մի ահավոր տուրուդմբոց էր : Ինչ որ մեկը գոռում էր փառք Գիզերին , մեկ ուրիշը փառք Ֆռանսուա անժուացուն , երրորդը փառք թագավորին ,չորրորդը փառք էր տալիս Աստծոն ու սուրբ լիգային , հինգերրորդը պարզապես փառք էր տալիս ֆռանսիական ազգին ` անվանելով այն ամենախելոքը ու ուժեղը : Անկեղծ ասած այս մեկի մռութը կջարդեի , բայց մի խնդիր կար : Երրորդը Շոմբեռգն էր : Մի խոսքով սարսափելի ճակատամարտ էր սկսել , որում հավանաբար մասնակցում էին նաև չորս տղաները : Ես կրակի թեժ գծում նկատեցի Էպերնոնին , որի վրա միանգամից վեց հոգի էին թափել : Իսկ որտեղ էին Քելյուսը ու Մոժիրոնը : Նրանք հավանաբար թագավորին պալատ էին տանում , քանի դեռ վերջինիս չէին հոշոտել: Ես սանդուխքով բարձրացա տնակի երկրորդ հարկը : Այստեղից բացեցի դռնակը դեպի այդ տնակի վերնահարկը : Շորիկս լոճելով հազիվ խցկվելով այդ դռնակի միջով հասա այդ տան տանիքին , որտեղից հիանալի երևում էր մարտի դաշտը և ընդհանրապես շատ գեղեցիկ տեսարան էր բացվում ինչ-որ Փարիզյան չքնաղ թաղամասի վրա : Երբ ուշադիր նայեցի այդ թաղամասին ու ոչ այդքան հեռվում գտնվող պատկերին ես անհուն լազուրի մեջ տեսա մի այնպիսի դատարկություն : " Աստված իմ , - ասաց ինձ իմ ներքին ձայնը ,- Այստեղ պիտի լիներ Էյֆելը` Էյֆելյան աշտարակը ": Այն չկար , բայց ես չտխրեցի , հույս տալով ինձ , որ մի օր ապագայում կտեսնեմ այն :
Ես այդտեղից ձայն տվեցի Էպերնոնին : Ասպարեզը , որում մարտում էր լավ երևում էի ինձ : Նա սկզբում տեղը չբերեց , բայց երբ տեսավ ինձ այդ տան տանիքին կանգնած սարսափելի զայրացավ .
- Ինչ ես այդտեղ անում , հիմար ,- գոռաց նա ներքևից չափազանց անհանգիստ ձևացնելով
Ես օդային համբույր ուղարկեցի , ողջույնի հետ ու ի պատասխան գոռացի .
- Հիմարը դու ես , այդքանին ինչի ես գլխիդ հավաքել : Եթե ինձ խնդրեիր , ես առանց ձգձգելու կկրակեի ...
Այս խոսքերիս վրա նրան փայտե տախտակով մի ուժեղ հարված հասցրին ետևից և նա տապալվեց գետնին : Ես ցնցվեցի ինչ-որ անսովոր զգացմունքից :
- Ժան-Լուի ,- ճչացի ես կատաղությամբ ,- վեր կաց
- Ողջ եմ անուշիկս , չերազես ինձից այսպես հեշտ ազատվել,- ոտքի թռնելով պատասխանեց նա ու իր սուրը խրեց թշնամու կողը :
Ես հիացմունքով ժպտացի և հարցրեցի .
- Թաղմանդ ինչ գույնի շոր հագնեմ , թանկագինս ?
- Քեզ թաղմանս չեմ հրավիրելու , սիրունս :
- Շոյված եմ հոգատարությունիցդ , հոգյակս ,- ճվացի ես ամբողջ ուժովս : Իսկ Ժան--Լուիի վիճակը ավելի ու ավելի էր վատանում : Նրան շրջապատել էին կիսաօղակով , որը ավելի ու ավելի էր սեղմվում : Թշնամիները ամբողջովին փրթել էին նրա վերնաշապիկը : Ամբողջ ուժով պաշտպանվում էր կրծքին ուղված հարվածներից : Սիրտը նրա ամենախոցելի տեղն էր :Տեսադաշտիցս ընդհանրապես կորել էր Շոմբեռգը : Ժան-Լուին նրա վրա էլ չէր կարող հույս դնել : Երբ տեսա , թե ինչպես նրան երկրորդ անգամ գետնին տապալեցին կրկին զայրացա և սիրտս ուզեց օգնել նրան չնայած իմ ամբողջ ատելության նրա հանդեպ : Հանկարծ հիշեցի Վալենտինայի տված սուսերի մասին : Ետ մտա տնակը : Մի քանի րոպե տանջանքներից հետո վրաիցս պոկեցի շրջազգեստս , որի պատճառով հազիվ էի քայլում : Եվ վրես մնացին միայն կարմիր վերնաշապիկս սև քարերով , ջինսե կարճ շոռտերս ու երկարաճիտ սև կոշիկներս :
Սուսերս հանեցի պատյանիցս ու նետվեցի առաջին հարկ , ոտքով կովբոյի պես փորձեցի բացել դուռը , չստացվեց , ստիպված ձեռքով բացեցի և դուրս թռա փողոց :
Հարձակվեցի Ժան-Լուիին ամուր օղակով շրջապատած հինգ հոգու վրա : Ամբողջ ուժով սկսեցի ծակծկել այդ մարդկանց : Ձեռքս թույլ էր սուրը չէի կարողանում խրել այդ մարդկանց մեջ , բայց նրանք ապահովագրված չէին իմ հասցրած քերծվածքներից :
- Ինչ ես անում Էլեն , սա աղջկա տեղ չի ,- օղակը ճեղքելով գոռաց Ժան-Լուին :
- Թագավորը կզայրանա , եթե թողնեմ , որ այս վայրենիների ոհմակը քո նման բարեկիրթ պատանյակին մեջտեղից երկու կես անի : Չեմ ուզում ոչ պաշտոնս կորցնել , ոչ էլ ...
Նա մի երկու հարված ևս հասցրեց իր թշնամիներին , ապա ձեռքս ամուր բռնելով սկսեց փախչել մարտի դաշտից , ինձ իր ետևից քարշ տալով:
- Ոչ էլ ինչ ,- շնչակտուր լինելով հարցրեց նա
- Ոչ էլ քեզ : Չեմ ուզում , որ մեռնես , սիրելիս .
Այս բառերից հետո ես ամբողջ ուժով սկսեցի վազել նրա ետևից այնպես որ իմ պատճառով ետ չմնա : Մեր ետևից մի վեց-յոթ հոգի ընկան : Հազիվ էին հասցնում մեր ետևեից , բայց առանց կանգ առնելու վազում էին և եթե կանգ առնեինք շունչ քաշելու իսկույն կբռնեին մեզ : Ես համարյա շնչակտուր էի լինում : Մենք հազիվ էին ճեղքում խիտ ամբոխը : Վերջ ի վերջո Ժան-Լուին ինձ տարավ մի ահավոր զզվելի թաքստոց , որտեղ կարող էինք մի քիչ շունչ քաշել : Ավելի ճիշտ այն պարզապես առաջինը ձեռքներիս տակ ընկավ : Դա ինչ-որ մեկի մառանն էր , որի դուռը այդ ինչ-որ մեկը բացած էր թողել : Լուսավորվածությունը թույլ էր , զզվելի խոնավություն էր : Ամեն դեպքում այստեղ կարող էինք մի քիչ հանգստանալ : Պահածոներ չէին մնացել , միայն սոխի գարշահոտն էր բուրում: Միևնույն է սոված չէի : Մի սեղանիկ նկատեցինք վրեն հանգած ջահ : Ժան-Լուին այն միացրեց դրա կողք ընկած կայծքարի կտորներով : Ես հեգնանքով ծափահարեցի :
- Ինչու չես ուզում , որ մահանամ :
- Դե չգիտեմ թաղմանդ ինչ եմ հագնելու , դրա համար էլ դեռ չեմ ուզում ,որ մեռնես:
- Անտանելի ես ,- նեղացավ նա:
- Վերջացրու' ձևեր թափել : Տես էլ չեն երևում , արի պալատ վերադառնանք ,- մրմնջացի ես դռան ճեղքից նայելով : Նա մի երկու րոպե լուռ կանգնեց կիսալույսի ներքո :
- Ես ձեր պատճառով փախա : Եթե դուք չխանգարեիք ես կմնաի ու կսպանեի նրանց բոլորին ,- ասաց նա մոտենալով ու ճեղքից նայելով : Ես մի թաքուն հայացք գցեցի նրա մտահոգ դեմքի վրա : Մթնշաղի մեջ երևում էր նրա կնճռոտված ճակատը , անտարբեր աչքերը , ամուր սեղմված շուրթերը : Չէի ուզում նրա հետ խոսել և պարզապես լռեցի :
Բայց նա համառորեն շարունակեց անհեթեթ խոսակցությունը :

Նովել համար յոթ

Дневник

Вторник, 10 Мая 2011 г. 13:47 + в цитатник
Ողջ գիշերը Վերոնիկան չէր քնել :Նա մտածում էր , թե ինչքան է սիրում այն մարդուն , ում վաղը պիտի հեռացնի իրենից :Եվ այդ մարդը կթողեր ու կգնար անտեղյակ նրա զգացմունքներից :Գիտեր , որ լաց կլինի մինչև ուժասպառություն:Վերոնիկան հարցնում էր իրեն , թե այս գլուխկոտրուկում , որ մեկի մեղավորությունն է ավելի շատ . իր`ինքնավստահ ,ինքնուրույն ,եսասեր ,համառ ու սեփական կանոներից գրեթե երբեք չշեղվող գործնական օրիորդի , թե նրա`ինքնամփոփ , բարի ,անշահախնդիր, ցրված,երդվյալ ռոմանտիկի կենսակերպ վարող երիտասարդի:Ով կենթադրեր , որ մի պայծառ օր Վերոնիկան այդպես հանկարծակի կհասկանար այն ինչ այս վերջի շաբաթվա ընթացքում տանջում էր նրան:Պայմանագիրը ավարտված էր ,նա հաղթում էր ընկերուհիների գռազը և ժամանակն էր Լևոնին հեռացնել աշխատանքից:Նա պիտի աներ դա զոհելով զգացմունքը նյութականին:Եվ ինչի աներ դա , միևնույն է Լևոնի ծաղրից բացի նա ոչնչի չէր արժանանա:Նա արցունքոտեց իր բարձը և չկարողացավ քնել այդ աղահամ խոնավության մեջ:Անքննությունը թևաթափ արեց նրան :Նա շուռումուռ էր գալիս,փակում աչքերը ու փորձում ինչ-որ պատկերներ հիշել,գեղեցիկ պատկերներ մանկությունից/ինչպես որ սովորեցրել էր նրան իր մորաքույրը /անքնությունը հաղթելու համար : Բայց բոլորը իզուր էր:Աչքերի առջև կրկին հայտնվում էր նրա կերպարանքը:Այդօրինակ գեղեցկություն նա չէր էլ կարող երևակայել,և այդքան մոտիկ,անընդհատ նրա կողքին :Նա այն տղաներից էր , որոնց մենք սովորաբար պատկերացնում ենք ժամանակակից վամպիրական սիրավեպեր կարդալիս ,անթերի գեղեցիկ գերբնական մարդու պես ու անգիտակից իր կատարելությունից:Վերոնիկան պատկերացնում էր իրենց հաջորդ օրվա հանդիպումը և վախենում , որ կշշմի ու կքարանա նրա ներկայությունից ու կքաշվի նրանից , որ ոչինչ չի կարողանա խոսել նրանց աչքերի հանդիպման պատճառով առաջացած ամաչկոտության բռնկումից : Չի կարողանա շնչել ու ձայն անգամ արձակել,եթե նա ինչ-որ բան հարցնի,իսկ աշխատանքից արձակելու թուղթը նրան մեկնելիս ձեռքերը կթուլանան այնպես , որ անգամ սեղանից չի կարողանա մի բաժակ ջուր պոկել :Այս բոլոր վախերը նա մտքից դուրս հանեց առավոտյան,երբ արդեն սկսել էր անել իր դիմահարդարումը ,թե ինչ է հագնելու նա որոշել էր արդեն երեկոյան:Փոխարենը նրա մոտ հայտվեցին նոր մտքեր ,որոնք կրկին շարունակում էին թեման , բայց ավելի հաճելի էին:Նա հիշում էր նրա հետ անցկացրած հետաքրքիր ժամերը ու զարմանում , թե ինչու մինչև այդ չէր սիրահարվել նրան:Միթե այդքան կույր էր նա եղել , միթե այդքան տարված ինքնիրենով ,որ չէր նկատել այդպիսի մի հրաշալի մարդու:Սիրահարվելու փոխարեն նա նախ արհամարհեց նրան , քիչ հետո ատեց , այնուհետև ծաղրեց ու անվանարկեց , հետո կողոպտեց նրան , անխղճորեն հարստահարեց , ի վերջո նա պիտի դեն նետի նրան , օգտագործված ու մաշված խաղալիքի պես :Եվ միայն այստեղ նա հսկացավ , թե ինչքան սարսափելի է ինքը , թե ինչքան թանկ է այդ մարդը իր համար ու , թե ինչքան արդար է կյանքը իր նման օձերի հանդեպ :
Վերոնիկան ավտոմեքենայով շարժվեց աշխատանքի անցնելով այն բոլոր փողոցներով , որոնք սովորաբար կտրում էր , երբ ուշանում էր գործից:Ուր էր շտապում,ինքն էլ չգիտեր:Սա առաջին օրն էր, որ նա առաջինն էր հասել գործակալություն:Անգամ առավոտվա պահակները դեռ չէին եկել:Նա ուժասպառ մտավ իր գրասենյակ , նետեց պայուսակը սեղանին ու փափուկ ընկավ իր պտտվող աթոռի մեջ:Սենյակում սարսափելի մութ էր : Չմիացրեց էլեկտրական լույսը և փոխարենը բացեց ժալյուզին և անթերի մաքուր պատուհաններից հետևեց արևագալքին :Այստեղ նրա մտքերը կատարելապես ցրվեցին,պատուհանի կիսբաց երդիկից եկող սառը օդը նրան գցեց հանդարտությանը գիրկը,բոլոր տագնապները ի սպառ վերացան:Անգամ չնկատեց,թե ինչպես արագ աշխատասենյակները լցվեցին մարդկանցով : Եկավ և քարտուղարուհին , սուրճ առաջարկեց:Վերոնիկան հաճույքով համաձայվեց:Սուրճը խմելուց հետո,երբ քարտուղարուհին եկավ սեղանը հավաքելու,նա Վերոնիկային ասեց , որ Սարգիսյանը արդեն գրասենյակում է:Իմանալով,որ նա արդեն իր տեղում է նրա մեջ իսկույն ամեն բան տակնուվրա եղավ:Նա ուզում էր , որ կանչի նրան տաս րոպեյից,բայց մտափոխվեց ու ասաց,որ Յուլիան նրան կանչի հենց այդ րոպեին:Լևոնը իսկույն հայտվեց:Կամացուկ առանց թակելու բացեց դուռը,տեսնելով Վերոնիկային առանց ինչ-որ բան ասելու ներս մտավ:Առաջ քայլեց և կրկին առանց հրավերի նստեց Վերոնիկայի սեղանի դիմաց աթոռին:Նրան դուր եկավ այդօրինակ շարժուձևը ,ապա սկսեց գիտակցել , որ մինչ այդ էլ դա նրան շատ գրավիչ էր թվում:Նա շարունակ չէր խոսում,բայց հետո հավաքեց իրեն ու զոռով զսպելով այն հուզմունքը , որի մասին նախօրոք գիտեր հարցրեց .<Գիտես չէ ինչի համար եմ կանչել>:Լևոնը պատասխանեց , որ կարծում է այո :Վերոնիկան էլ չխոսեց:Նա ոտքի կանգնեց դանդաղ քայլեց դեպի այն դարակը,որտեղ պահում էր մի շարք թղթեր,այնտեղից մի երկու թուղթ հանեց ու դրանք տարավ ու դրեց նրա առջև:<<Հրաժարագիր չէ>> միևնույն լարվածությամբ , որը Վերոնիկայի մեջ էր հարցրեց Լևոնը :Վերոնիկան կարճ պատասխանեց.Այո:Լևոնը վերցրեց սեղանին դրած գրիչը և փորձեց գրել. չէր գրում : Վերոնիկան շփոթահար վեր կացավ ու,փորձեց մոտակա դարակներից ինչ-որ գրիչ գտնել:Նա վերջապես գտավ մի կարգինը և մեկնեց այն Լևոնին:Այստեղ այս գրիչը անսպասելիորեն ընկավ , դժվար թե ինչ-որ մեկս կարողանա ասել , թե Վերոնիկան շուտ բաց թողեց գրչի մի ծայրը,թե Լևոնը ուշ հասցրեց մյուսից բռնել , բայց սա էական չէ: Փաստը մնում է փաստ , որ գրիչը ընկավ ուղիղ գրասեղանի տակ : Լևոնը իսկույն հայտարարեց , որ ինքը կբարձրացնի գրիչը ,Վերոնիկան ուրախացավ ,որովհետև դա համարյա անհնար էր անել,եթե քո հագին այնպիսի կիսաշրջազգեստ ու բարձրակրունկներ են,ինչպես այդ պահին , որ նրա հագին էր:Անհարմար լինելուց բացի դրանք նաև շատ կանացի էին միասին համատեղած ու Վերոնիկայի ոտքերին մի այնպիսի փայլ էին հաղորդում , որպիսին հատուկ ր բարձրակարգ մոդելներին:Եվ գուցե հենց դա շեղեց Լևոնին և նա հարվածեց գլուխը սեղանին ,երբ բարձրացնում էր այդ գրիչը :
-Գրողը տանի ,- ցավից տնքաց նա : Վերոնիկան մոտիկ վազեց հարցրեց , թե կարող է ուռի :
-Կարող է ,- պատասխանեց Լևոնը շարունակ այլայլված :
-Շատ ուժեղ խփեցիր ,- կատարելապես մոռանալով իր բոլոր մինչ այդ եղած մտքերը հարցրեց Վերոնիկան:Պատասխանեց , որ կարծես այո ու ցույց տվեց ցավացող տեղը:Վերոնիկան ասաց , որ պետք է սառը դնել,իսկույն հանելով իր թաշկինակը այն թաթախեց Յուլիայի քիչ առաջ բերած սառը ջրով լի բաժակի մեջ : Թաշկինակը մեկնեց Լևոնին:Հետո սկսեց քրքջալ տեսնելով , թե ինչպես է Լևոնը այդ թաշկինակը դնում : Վերոնիկան հափշտակեց այն նրա ձեռքից ծալեց ու ինքը դրեց ճիշտ տեղում :
-Կարող ես այսպես պահել ,- ձեռքը նրա գլխից չպոկելով հարցրեց Վերոնիկան : Նա զգաց , որ երիտասարդը ամաչեց իր անփութությունից ու նրա դեմքին հայտնվեցին կարմիր բծեր : << Աստված իմ , միթե կարելի է այսքան բարի ու միամիտ լինել : Ես կործանեցի նրան , իսկ նա ամաչում ու կարմրում է ինձանից >> :Ահա այստեղ նրանց աչքերը իրար հանդիպեցին , Վերոնիկան վախենում էր սրանից , բայց հասկացավ , որ զուր :Լևոնը բարձրացրեց ու իր ջերմ ափով ծածկեց Վերոնիկայի սառած մատները :
-Կարող ես բաց թողնել , ես ինքս կբռնեմ ,- մրմնջաց նա :<<Բաց թողնել ,- մտքում ինքնիրեն ասաց Վերոնիկան ,- Բաց թողնել քեզ : Երբեք …>> Երբ Լևոնը կտրուկ շրջվեց ու նստեց իր աթոռին , Վերոնիկաի ներքին ձայնը կրկին խոսեց .<< Հիմար , հիմար , ինչքան եմ ասել , երբեք մի ասա երբեք >>: Հետո նա քարացած հետևեց , թե ինչպես է Լևոնը լրացնում իրեն տրված թղթերը :Հասկացավ , որ էլ չի կարող այդպես անխոս մնալ նրա կողքին :Թվում էր , թե նրա կրծքում այվող փոքրիկ մի կայծը ահա կբոցկլտա ու կուլ կտա նրա ողջ ներսը :Վերոնիկան ասաց , որ պիտի դուրս գա գործերով , և համարյա վազելով դուրս թռավ սենյակից ուղիղ քարտուղարուհու մոտ :Յուլիան զարմացած նայեց իր տնօրենին:Չհամարձակվեց ոչինչ հարցնել : Վերոնիկան ինքը սկսեց հարցուփորձ անել , թե ինչ նորություններ կա գործերից:Յուլիան պատասխանեց , որ ոչ մի փոփոխություն : Յուլիան հարցրեց ,թե ինչ է անում Լևոնը գրասենյակում միայնակ :Վերաին լսելուց հետո Յուլիան ասաց ,որ նա արդեն հրաժարականի մի նմուշ էթողել իր մոտ :Վերոնիկային դա շատ տարօրինակ թվաց ու նա քիչ անհագստացավ ,մտածելով , որ Լևոնը հաստատ ինչ-որ բան է ծրագրել ,ինչ-որ բան ,որը պետք էր կանխարգելել : Վերոնիկան արագությամբ շտապեց իր սենյակ , երբ հանկարծ Լևոնը դուրս եկավ:Տեսքը հանդարտ էր :Ասաց,որ թաշկինակը դրել է փոքր սեղանիկի վրա ու գնաց:Վերոնիկան շփոթության մեջ էր չգիտեր կանգնեցներ նրան,թե ոչ:Բայց չարեց դա ու փոխարենը մոտեցավ սեղանին ու վերցրեց այդ սպիտակ թուղթը ,որտեղ պիտի դրվեր նրա կնիքը:Վերոնիկան շտապեց աչքերով վազել տողերի վրայով,հանկարծ զգաց , որ դա անհնար է ու սկսեց բառ առ բառ կարդալ այդ փոքրիկ ,հրաշալի գրությունը .<Ասել , որ ուղղակի սիրում եմ քեզ կնշանակի ստել ,որովհետև ես խելագառվում եմ քո համար:Ես տվեցի քեզ այն ամենը ինչ ունեմ և ոչինչ չեմ պահանջում քեզանից , որովհետև երջանկության համար ինձ բավական է միայն իմանալ , որ դու լավ ես ապրում , թեկուզ ինձանից հեռու>:Օրիորդը մի քանի րոպե շվարած կանգնեց ու երկու-երեք անգամ կարդաց նամակը,այնպես խորասուզված,որ հասցրեց անգիր անել:Այստեղ Վերոնիկան հասկացավ,որ պետք է վազել ու վազել ու ասել այն,ինչ պարտավոր էր ասել:Վազեց իր գրասենյակի միջով,առանց ուշադրություն դարձնելու աշխատակիցներին: Վազեց ու իրեն նետեց վերելակի մեջ,որտեղ հասկացավ,որ կոշիկի մի կրունկը ջարդվել է:Ստիպված դրանք թողեց վերելակում ու շարունակեց վազելը իրեն ծանոթ ուղղությամբ :Դուրս վազեց շենքից , իջավ մետրո ,գիտեր , որ Լևոնը միշտ այդտեղով է գնում : Հասավ դրամարկղին : Ձեռքը կոպեկ անգամ չկար ,չկար և ժետոն գնելու ժամանակ նա ցատկեց այդ հատվածով ու վազեց էսկալատրն ի վար:Վազեց մետրոյի առաջին պատահած վագոնը ,հետո մի վագոնից մյուսը , երբ հանկարծ զգալով մի սուր ծակոց ոտքում հևաց ցավից:Պատրաստվում էր լաց լինել:Բայց չլացեց , որովհետև տեսավ նրան ուղիղ իր դիմաց:Ինչքան գեղեցիկ էր նա,այդպես գունաթափ ու տխուր այդքան:Ամեն դեպքում գեղեցկությունը դեռևս որպես բուժում չէր հաստատվել գիտակներ կողմից ոտնաթաթից վիրավորվածների համար: Վերոնիկան ի վերջո լաց եղավ :
-Վերա, Վերա ,-անհանգստացավ երիտասարդը ,- Ինչ է պատահել :
-Կարծում եմ մեխ է ,-ասաց նա ու էլ չկարողացավ զսպել լացը ու հևոցները :
-Մեխ ,- զարմացավ Լևոնը և զարմացած մնաց մինչև այն պահը , երբ Վերոնիկան նստեց ու ցույց տվեց նրան իր ոտնաթաթը : Նա մոռացել էր այն ամենը ինչի համար եկել էր և միայն մի բան էր նրան այդ վայրկյանին հուզում , այդ ապուշ մեխը , որ չգիտես , թե որտեղից հայտնվեց նրա ճանապարհին ` ոտքի տակ :
-Դու ոտաբոբիկ ես ,- այդ ժամանակ նկատեց Լևոնը :
-Հետո ինչ ,կտանես ինձ հիվանդանոց :
-Անպայման ,- պատասխանեց նա : Ապա կռացավ ու նրա ոտքից փորձեց հանել այդ երկաթի կտորը ,բայց Վերոնիկան չթողեց , որ նա դիպչի:Հինգ րոպե անց Լևոնը ձեռքերի վրա կիսաուշաթափ Վերոնիկայի հետ մտավ մանկական պոլիկլինիկա , որը տարածքում միակ բժշկական հաստաությունն էր :Վերոնիկան չթողեց, որ երիտասարդը ներկա լինի իր մեխահեռացման ու վերքի ախտազերծման պրոցեսին:Դրա տեղ Լևոնը տաս րոպե շարունակ հիվադասենյակի դրսի կողմից ունկնդրում էր իր սիրելիի հիստերիկաներին:Բացի դրանից այդ ընթացքում նա հասցրեց բժշկուհիներից մեկից հաջողացնել սպիտակ 37 համարի բժշկական մասիկներ,որոնք որ խոստացավ վերադարձնել նույն օրը :
Հետո Վերոնիկան դուրս եկավ և հագավ այդ հրաշալի մասիկները : Ու նրանք մի քանի րոպե նստեցին պոլիկլինիկայի դիմացի այգում :
-Ասում ես ինչ գործ ունեիր մետրոյում ոտաբոբիկ ,- հարցրեց Լևոնը , երբ նրանք նստեցին մի փոքրիկ փայտե նստարանի :
-Դու իմ պատճառով վնասեցիր գլուխդ , որոշել էի քեզ հատուցել ոտքս վնասելով,-Վերոնիկան այդ օրվա ընթացքում երկրորդ անգամ տեսավ , թե ինչպես է Լևոնը կարմրում և հուզվում :Նա չհասցրեց ինչ-որ բան արտասանել:Իր երազանքների աղջիկը արդեն համբուրում էր իրեն :Սկզբում թեթև պաչիկերով, այնուհետև ջերմ,շնչասպառ անող համույրներով : Թվում էր , որ նրանց երկուսի ներսում երկու հսկայական հրաբուխներ էին ժայթքում նրանց ներսը այրելով թեժ լավայով:<Սիրում եմ քեզ>ասաց օրիոդը երկարատև համբույրից թմրած:
-Անսովոր է : Կարծում եմ կհամակերպվեմ ,- ժպտաց Լևոնը :Վերոնիկան պարուրած հանգստությունը նշանավորում էին այն բոլոր տագնապներ վերջը ,որոնք նա ապրում էր վերջին շրջանում: Նա զգում էր երջանկությունը,նա ապրում էր այն:Վերոնիկան սիրում էր ու գիտեր , որ սիրված է , էլ ինչ էր պետք կատարյալ երջանկություն կոչեցյալի համար:

Без заголовка

Дневник

Четверг, 30 Июня 2011 г. 15:44 + в цитатник
Ни надо смотреть в зеркало, я могу взлететь и взглянуть на нее с неба.
-Неужели, эта больная и умирающая девчонка я ?,-спрашиваю сама себя.
-Нет это не я,- отвечаю себе,-Это моя тень , мой призрак прошлого,призрак иссякший все свои силы.
Обессилевшая душа у которой нет прав на жизнь , бессмысленные муки , последние сражения за спасение тело в которой она живет .Она умрет с нашим телом и останусь я.Останется сильнейшая душа.Не выдержит... она-я моя противоположность -добрая , нежная, наивная , бескорыстная . Останусь я-злая, бесчувственная, жадная, эгоистичная. Я бы спасла ее поделившись с ней моей силой , но с каких пор я творю добро?! Я же эгоистка,я же люблю только себя...О, Боже,люблю себя ,значит люблю и ее,что я. Я люблю ее-люблю белую часть меня...Нужно спустится вниз, нужно вернутся спасти мое и ее-мое и мое умирающее тело.

Без заголовка

Дневник

Пятница, 01 Июля 2011 г. 23:47 + в цитатник
Ты часто стала оставлять меня … В это время я успеваю творить пакости , ты возвращаешься , сердишься на меня , но все же снова и снова уходишь непонятно куда , оставляешь меня на посту разума . Мне можно двигать им сколько захочу . Все пошлости , мерзости я успеваю до твоего прихода .Куда ты идешь? Что есть более интереснее , чем управлять телом?
Зачем когда тебя нет мне хочется сделать что-то страшное? Взять лезвие и порезать вены , взять веревку и повесится , взять нож и вонзить им сердце.
Неприятно признаваться , но без тебя мне грустно…хочется последовать за тобой , когда ты мягкими шагами выходишь из дома и тихо закрываешь дверь .Но я не делаю этого . Кто-нибудь из двоих должен остаться внутри …мы же не хотим , чтоб наше тело попало в кому.

Без заголовка

Дневник

Воскресенье, 10 Июля 2011 г. 10:31 + в цитатник
Ты такая смазливая неженка, терпеть не могу тебя .Особенно ненавижу тебя , когда задаешь вопросы. Ты же все знаешь лучше меня, хоть я и узнаю все первой .
Я помню как разок ты оставила меня во время драки . Я пустила тебя, знаю что ты не переносишь шум. Ты убежала куда-то и вернулась , когда все закончилось . Я ликовала, мне было очень весело, я гордилась что справилась одна …хотя у меня никогда не было надобности просить у тебя помощи. Но ты всегда была рядом, помогала или мешала , даже не важно . В этот раз я все сделала по-своему и главное , что одна . Ты пришла после невероятно красивой прогулки, по твоим словам.
Даже не спросив чем кончилась история , даже не интересуясь , что я делала все это время она набросилась на меня своими вопросами и доводами. Мы стали спорить как всегда .
-Быть не может тело одной душой.
Зачем ты все перечишь мне ?Зачем спрашиваешь и отвечаешь ?
Я долго думала над твоей загадкой . Ты сказал , что был на свете один человек в ком была одна душа – белая душа типа тебя . Но реально ли это? Я долго ломала голову над вопросом “о ком это ты?’’

Без заголовка

Дневник

Среда, 13 Июля 2011 г. 11:05 + в цитатник
Я очень умная и сильная и вытерплю все неприятности. С исключением одной , которую терпеть абсурдно невозможно . Ее присутствие в моем доме – это страшная кара предназначенная для всех черных душ . Эти гадкие белые души ,ненавижу. Когда я вижу ее , мне кажется , что она самая нудная из всех белых , которые живут на земле.
Как мне не сердится . Например , когда у нас проблемы , она сразу сматывается , дав контроль тела мне в руки . А создавать их , так она в этом деле профессионал и всегда первая . Ей так и не терпится вляпаться во что-нибудь . Ее болезненные идеалы как бы созданы для того , чтобы раздражать и разозлить всех подряд. Отсутствие нормальной хитрости и странноватая уверенность в то , что все любят ее невинность- вот , что ей так сильно мешает .

Без заголовка

Дневник

Воскресенье, 30 Октября 2011 г. 16:39 + в цитатник
Однажды я почувствовала присутствие черного духа . Он долго и пристально глядел на нас , не смотря на то , что ни мог увидеть нас , как и мы его. Я чуяла его … он излучал массу черной энергии. Он обладал невероятно большой темной силой. Да , это зацепило меня .
Белая сказала, что почти не чувствует энергию добра . Но все же есть что-то вроде того. А я как дура обрадовалась думая , что он похож на того однодушего , с одной только разницей , что эта единственная душа у него не белая , а черная .
Все же меня тянула к нему . Он пошел за мной .Он был писаным красавцем ,значит его черная душонка тоже хороша собой , раз тело такое красивое,- подумала я посмотрев на него .
Ты не хотела чтобы мы познакомились, ты все путалась под ногами мешая мне ,но я остановила тебя и заткнула. Да , зря я так с тобой , как сказать , жалею за содеянном . Этот свирепый дух причинил много зла тебе . Я бы не обратила на то внимание , но когда этот гад осмелился навредить моему телу , я показала ему что к чему .
Навредить моему дому , причинить вред тому прекрасному сосуду , что держало нас- меня и тебя в себе – я никому этого не позволю.


 Страницы: [1]